Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սալստոնը
76 տարեկան հասակում մահացել է բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, բրիտանացի կենսաբան Ջոն Սալստոնը:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Սանջեր ինստիտուտի կայքում, որը գիտնականը հիմնադրել և ղեկավարել է 1992-2000 թվականներին: Ինչպես նշվում է, Սալստոնը մահացել է մարտի 6-ին, սակայն այդ մասին միայն այսօր են հայտնել:
Գիտնականը Նոբելյան մրցանակի է արժանացել 2002-ին մարդկային օրգանների զարգացման գենետիկ կարգավորումների շուրջ իր աշխատության համար: