Հրդեհ Իջևանում. այրվել է անասնագոմ
Մարտի 10-ին, ժամը 22:16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ասլանյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:37-ին, մարվել՝ 22:47-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 3 քմ):