Հաջորդ հանրահավաքը ՝ Հաց բերողի մահվան տարելիցի օրը
Ազատության հրապարակում մեկնարկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ կազմակերպած հանրահավաքը ավարտվել է: Ինչպես հանրահավաքի կազմակերպիչներն են նշում` պայքարում էին հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության:
Հաջորդ հանրահավաքը, կազմակերպիչների խոսքով, տեղի կունենա մարտի 16-ին՝ ուրբաթ օրը: Այդ օրը լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարելիցը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ օրը՝ ժամը 16:00-ին, կսկսեն հանրահավաքը: Նշեցին, որ նաև քայլերթ է տեղի ունենալու: