Վերջապես ո՞րն է Դիանա Գրիգորյանի մեղքը, զենքո՞վ է ստիպել Սերժ Սարգսյանին իրեն Խորենացու մեդալ տալ
Վերջապես ո՞րն է Դիանա Գրիգորյանի մեղքը, ի՞նչ է, զենքով է ստիպել Սերժ Սարգսյանին իրեն Խորենացու մեդալ տալ, թե այն է, որ քննադատների քիմքին հաճելի սցենարներ գրել չի կարողանում: Երբ մարդը գրում է կրիմինալ թեքումով,բարձր ռեյտինգային որևե գործ, բոլորը սկսում են քննադատել,որ փչացնում է երիտասարդությանը:
Դե եկեք միանգամից արգելենք աշխարահռչակ Մարիո Պյուզոին, նրա «Կնքահայրը», «Սիցիլիացին», «Օմերետա», Կոզա Նոստրայի մասին այլ վեպերը, կամ կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆ.Կոպպոլաին: Բերեմ մեկ օրինակ, համակարգիչս հին է ու վատ է աշխատում, մեղավորը Խորենացու մեդալ ստացած Դիանան է, ու այն վաստակավոր ստացած Արմենչիկը, որ չի կարողանում երգել Ալբանո Կառռիզի ոճով: Կատեգորիկ դեմ եմ, երբ պարգևատրում են վաստակ չունեցող մարդուն անտեսելով արժանավորին,այս դեպքում պետք է հարցնել դասական երաժշտության համար խենթացող անփոխարինելիին, ում սիրած երգը Ղարաբաղի նախշուն բաջին է: Ելնելով անաչառության (обьективность)
զգացումից կխնդրեի հանգիստ թողեք մարդկանց, նրանք մեղավոր չեն:
Սպարտակ Հակոբյան. Ֆեյսբուք: