Հրդեհ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ
Այսօր՝ մարտի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Արտակրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծ պողոտայի 39 հասցեում գտնվող գտնվող «Սիլ-Իշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ այրվում են հոսանքի լարեր, փաստաթղթեր:
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը:
Դեպքի վարում հավաքվածներն ասում էին, որ շենքում կան նաև հոսանքի տատանումների հետևանքով փչացած տեխնիկաներ:
Ըստ բնակիչների՝ հոսանքը կտրուկ տատանվել է, ինչն էլ հնարավոր է՝ դարձած լինի հրդեհի պատճառ: