Իլոն Մասկը ցույց է տվել ապագայի «ավտոբուսային մետրոն» (տեսանյութ)
«SpaceX»-ի և «Tesla»-ի հիմնադիր Իլոն Մասկը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ քաղաքային տրանսպորտի նոր տեսակը՝ ավտոբուսային մինի-մետրոն: Թվիթթերյան իր էջում նա հրապարակել է այդպիսի էլեկտրաբուսի հայեցակարգը ցուցադրող տեսանյութը:
Նոր տեսակի տրանսպորտի վրա աշխատում է «The Boring Company»-ն: Ենթադրվում է ավտոմեքենան կենտրոնացնել գերազանզապես հետիոտների և հեծանվորդների վրա: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Համակարգը կարող է տեղափոխել ավտոմեքենաներ, սակայն միայն երբ փակ կլինեն հասարակական տրանսպորտի բոլոր կարիքները: Սա հարգանքի և արդարության հարց է: Առաջին հերթին պետք է մտածել նրանց մասին, ով չի կարող իրեն թույլ տալ մեքենա ունենալ»,- գրել է նա:
Էլեկտրաբուսը կարող է մինչև 240կմ/ժամ արագություն ունենալ:
Better video coming soon, but it would look a bit like this: pic.twitter.com/C0iJPi8b4U
— Elon Musk (@elonmusk) 9 марта 2018 г.