Դեղատոմսով դեղորայք գնելու կառավարության որոշման մեջ դրական փաստ արձանագրեցի
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ առանց դեղատոմսի տրվող դեղերի ցանկում փաստորեն առկա են բազմաթիվ առաջին անհրաժեշտության դեղեր:
Ինչ վերաբերում է «Նիմեսիլ» կոչվող դեղին, ապա դա փաստորեն չի մտնում առանց դեղատոմսի տրվող դեղերի ցանկի մեջ, քանի որ ուղղակի վնաս կարող է հասցնել առողջությանը և պետք է կիրառվի համաձայն բժշկի նշանակման:
«Նիմեսիլ»-ի վտանգավորության մասին մեկ անգամ չի, որ լսել եմ: Ամեն անգամ օգտագործելիս, իմ ինքնազգացողության վրա էլ եմ դա զգացել: Ու այն փաստը, որ տվյալ դեղորայքի վաճառքն առանց բժշկի թույտվության արգելվելու է, կարծում եմ շատ լավ է: Բնակչությունը պետք է իմանա յուրաքանչյուր դեղի վտանգավոր ազդեցության մասին ու ինքնաբուժությամբ չզբաղվի:
Անի Սյունեցի. Ֆեյսբուք: