Ավտոմեքենան խափանվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին. Փրկարարները օգնություն են ցուցաբերել վարորդին և 6 ուղևորներին
Մարտի 10-ին, ժամը 02:42-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 37-րդ կմ-ից «ՎԱԶ-21015» մակնիշի 05 SL 966 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդին և 6 ուղևորներին տեղափոխել են թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատ: