Այդպես էլ Քարդաշյան չդարձավ. Աղջիկը երազում է ձերբազատվել այդքան երանելի թվացող իմպլանտներից
Աղջիկն ասում է, որ իր բախտն է դրել խաղասեղանին այս արդյունքին հասնելու համար, բայց հիմա երազում է ազատվել այս կարգավիճակից:
Բիրմինգհեմից (Մեծ Բրիտանիա) մի աղջիկ 15.000 ֆունտ ստեռլինգ է ծախսել իմպլանտների վրա, սակայն հիմա խնդրում է հեռացնել դրանք, քանի որ «չափազանց մեծ են» և խանգարում են: Այս մասին գրում life.ru-ն ՝ հղում անելով The Sun-ին:
Աղջիկը նշել է, որ պլաստիկ վիրահատություններ սկսել է անել 17 տարեկանից: Իսկ երեկոյան շոուներից մեկի եթերում նա խոստովանել է, որ այդ վիրահատությունների արդյունքում այժմ չի կարողանում շարժվել ազատ կամ նստել հանգիստ: