Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտում
Մարտի 9-ին, ժամը 16:44-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԶԻԼ-130 մակնիշի 082 LU 43, Nissan մակնիշի 056 LP 61 և Mercedes-Benz Vito մակնիշի 34 RL 849 պետհամարանիշերով ավտոմեքենաները: