Պատգամավորների բացակայությունները կրկին թաքցնում են
ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն սկսել են ներկայացնել փետրվար ամսին հանձնաժողովների նիստերից բացակայած պատգամավորների ցանկը: Բազմիցս խոսվել է այն մասին, որ հաճախ պատգամավորները ներկա չեն լինում հանձնաժողովների նիստերին, սակայն վերջնական արդյունքում նրանց անունն այդպես էլ տեղ չի գտնում բացակայածների ցանկում: Այս անգամ ևս նույն պատկերն է. հանձնաժողովների ներկայացրած տվյալներում բացակաների մասին ոչինչ չկա:
Իսկ ինչո՞ւ են անհետանում բացակայածների տվյալները: Պատասխանը, կարծես, պարզ է. ինչպես հայտնի է՝ բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձից պետք է գումարներ պահվեն, դրա համար էլ պատգամավորների բացակայությունները չնկատելու են տալիս: