Ընդամենը 0‚38 վայրկյան և նոր համաշխարհային ռեկորդ (տեսանյութ)
Ռոբոտն ընդամենը 0‚38 վայրկյանում կարողացել է ռուբիկ-կուբիկը հավաքել և համաշխարհային ռեկորդ սահմանել: Ռոբոտին պատրաստել են երկու ամերիկացի ինժեներ: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
Նախորդ ռեկորդը 0.637 վայրկյանում էր հավավքել‚ ռոբոտը ստեղծվել է գերմանացի մասնագետի կողմից:
Ռուբիկի կուբիկ հավաքելու ռեկորդը մարդկանց շրջանում՝ պատկանում է ամերիկացի Պատրիկ Պոնսին: 15-ամյա պատանին անցյալ տարի 4.69 վայրկյանում կարողացել է հավաքել այն: