Երկու հետաքրքրասեր պինգվիններ սելֆի են արել և դարձել համացանցի աստղեր (տեսանյութ)
Երկու կայսերական պինգվիններ համացանցի աստղեր են դարձել՝ պատահական սելֆի անելով: Հետաքրքրասեր թռչուններին «բռնեցրել է» տեսախցիկը, որը տեղադրել էր Ավստրալական անտարկտիկական ծրագրի աշխատակից Էդդի Գոլտը: Իր հետազոտության ժամանակ նա սարքավորումը թողել էր Մոուսոն բազայի մոտ, որտեղ պինգվիններ կան: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Տեսախցիկը հետաքրքրել է երկու պինգվինի, նրանք սկսել են հետաքրքրված նայել օբյեկտիվին: Տեսանյութը հրապարակել է «ABC News»-ը:
Համացանցային օգտատերերը նրանց համեմատել են «Մադագասկար» մուլտֆիլմի լրտես-պինգվինների հետ: