Դեսպան Մինասյանը Ռումինիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահի՝ մշակույթի, կրոնական հարցերի և Ռումինիայի միավորման 100-ամյակի միջոցառումների հարցերով խորհրդական Սերջիու Նիստորի հետ, ով նախագահական աշխատակազմում համակարգում է նաև Ֆրանկոֆոնիային առնչվող հարցերը:
Զրույցի սկզբում Սերջիու Նիստորը դեսպան Մինասյանին շնորհավորեց նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ռումինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության խնդիրներին, մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությանը, քննարկվեցին համատեղ ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: