«Պաշտպանության բանակ» հուշամեդալ, «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներ. բանակում չծառայած Տարոն Մարգարյանի պարգևները
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
«Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
«Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
Հովհաննես Գալստյան. Ֆեյսբուք: