Ռոնալդուի վրա փսլինքները մաքրած Դանի Ալվեսն արդարացում է գտել իր համար
«Պարի Սեն-Ժերմեն»-ի պաշտպան և «Բարսելոնա»-ի նախկին խաղացող Դանի Ալվեսը «Twitter»-ում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղի ժամանակ նա փսլինքները մաքրել է Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկի վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Իմ աշխատանքում պետք չէ տխրել, եթե դու մեկնարկային կազմում չես ընդգրկվել, որովհետև դա առօրյա կյանքի մի մասն է: Սակայն ահա այսպիսի բաներն անհրաժեշտ է կարդալ և տեսնել: Թողնեմ այս հիմարությունը հիմար մարդկանց»,- գրել է ֆուտբոլիստը:
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 7-ին նա խաղի ժամանակ «խնչել էր» և ձեռքը մաքրել Ռոնալդուի վրա: Պաշտպանը դա աննկատ է արել:
Խաղն ավարտվել էր 2:1 հաշվով: Մադրիդցիները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկան: