2018 թվականի թոփ-10 ամենահարուստ կանայք (լուսանկարներ)
Կանայք մեծացնում են իրենց ունեցվածքը «Forbes»-ի համաշխարհային ցանկում: Երկրորդ տարին անընդմեջ այս ցուցանիշը ռեկորդային է:
2018 թվականին «Forbes»-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում կա ռեկորդային թվով կին՝ 256, 2017թ-ին ցանկում կանանց թիվը 227 էր, իսկ նրանց համատեղ ունեցվածքը մեկ տարվա ընթացքում մեծացել է 20 տոկոսով՝ գերազանցելով մեկ տրիլիոն դոլարի ցուցանիշը: Եվս մեկ ռեկորդ, 256 կանանցից 72-ն իրենք են ստեղծել իրենց ունեցվածքը, այլ ոչ թե ժառանգել այն: 2017 թվականին այսպիսի կանանց թիվը 56 էր: Սակայն 10 ամենահարուստ կանանցից 8-ը մեծ ունեցվածքը ժառանգել են, երկուսը ևս մտել են ընտանեկան բիզնես, սակայն այն նշանակալիորեն մեծացրել են: Այս մասին գրում է Fresher.ru-ն և ներկայացնում նրանց:
Էլիս Ուոլթոն՝ 46 միլիարդ դոլար
Ֆրանսուազա Բեթանկուր-Մեյեր՝ 42.2 միլիարդ դոլար
Սյուզաննա Քլաթթեն՝ 25 միլիարդ դոլար
Ժակլին Մարս՝ 23.6 միլիարդ դոլար
Յան Խուեյան՝ 21.9 միլիարդ դոլար
Լորեն Պաուել Ջոբս՝ 18.8 միլիարդ դոլար
Ջորջինա Ռայնհարթ՝ 17.4 միլիարդ դոլար
Այրիս Ֆոնտբոնա՝ 16.3 միլիարդ դոլար
Էբիգեյլ Ջոնսոն՝ 15.9 միլիարդ
Շարլին դե Կարվալիո-Հեյնեքեն՝ 15.8 միլիարդ դոլար