Սերենա Ուիլյամսն առաջին պաշտոնական հաղթանակն է տարել ծննդաբերությունից հետո
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է ղազախստանցի Զարինա Դիասին Ինդիան-Ուելսի մրցաշարում: Հանդիպումն ավարտվել է 7:5, 6:3 հաշվով:
Հաջորդ ռաունդում Ուիլյամսը կհանդիպի հոլանդացի Քիքի Բերթենսի հետ:
Հետաքրքրական է, որ ամերիկացի Դիասի հանդեպ տարած հաղթանակը Սերենա Ուիլյամսի առաջին պաշտոնական հաղթանակն է դուստր ունենալուց հետո: