Հանրահավաք Ազատության հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյանն ու Փաշինյանը կմասնակցե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի և, ընդհանրապես՝ իշխանության դեմ։ Չի բացառվում, որ զանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր։
Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձևավորել։ Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին և այլոց։ Երեկվա դրությամբ, ինչպես Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, դեռ պատասխաններ չեն ստացել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում