Լֆիկի նոր մաքսիմում պլանը. նա ուզում է եղբորորդուն Երևանի քաղաքապետ դարձնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում` յուր եղբորորդի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի ղեկավար, թաղի խնդիրներից անտեղյակ Արտակ Ալեքսանյանին Երևանի փոխքաղաքապետ, ապագայի ծրագրերում էլ՝ քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ դարձնելու մասով:
Ծրագրվում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը ևս Լֆիկի կադրն է, նախկինում Մալաթիայի թաղապետ է աշխատել: «Նյու-Բզեժինսկի» Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոն` որևէ նախարարությունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյանի տեղակալ, վարչական շրջանի կադաստրի պետի որդի Վալերի Մանվելյանը:
Իսկ ինչո՞ւ ոչ փոխթաղապետ, կորյուն նահապետյանի որդի Արթուրը՝ հարցինք թաղապետարանի մեր աղբյուրին: «Պարոն Ալեքսանյանն առանձնապես ոգևորված չէ Կորյունի որդու տարբերակով, համ էլ Մանվելյանենք պապոնց-պապ իրենց հարևանն ու հարազատն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում