Samsung-ը մտադիր է սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ ստեղծել (լուսանկարներ)
ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների վարչությունը Samsung ընկերության նոր աշխատանքն է հրապարակել։ Այս անգամ այն կապված է էլեկտրոնային շարժական սարքերի ոլորտի մշակումների հետ։
Փաստաթուղթը կրում է Display device լակոնիկ անվանումը։ Արտոնագրի հայտը ներկայացվել էր դեռևս 2016 թվականին, սակայն հայտը միայն հիմա են գրանցել։
Samsung-ի մտահղացման համաձայն՝ օգտատերերը կկարողանան աշխատել սարքի հետ և սմարթֆոնի ռեժիմում, և մինի–պլանշետի ռեժիմում։ Հիբրիդը նաև տեսախցիկ և Micro-USB պորտ կունենա։