Արտակարգ դեպք Երևանում. Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող «Կոնվերս բանկ»-ի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու կախված դի (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ ու ողբերգակյան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը,Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչականն շրջանների քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները դատաբժշկի հետ նշված վայրից պարանից կախված դին իջեցրել են և այս պահին դատաբժիշկը զննում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիաի վրա բռնության հետքեր չկան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարանից կախված տղամարդու ինքնությունը: