Արդյո՞ք պետք էր ինչ-որ մեկին ջարդել «հանգած հրաբուխ» քաղաքագետի ֆեյսբուքյան էջը
Այսօր ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը Կանանց միջազգային օրվա առթիվ իր շնորհավորանքում տեղեկացրեց, որ իր էջը ենթարկվել էր հաքերային հարձակման:
«Այսօր մարտի 8-ն է և ի հեճուկս իմ ֆեյսբուկյան էջը կոտրած կուտոյանական հակերների ես նորից ճիշտ ժամանակին իմ տեղում եմ և հնարավորություն ունեմ շնորհավորելու մեր սիրելի կանանց լուսավոր Տոնը. ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն և երջանկություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետը:
Իսկ գուցե հերթական անգամ ուշադրության կենտրոնում հայտնվելու այլընտրանքային տարբերա՞կ էր ընտրվել: Արդյո՞ք պետք էր ինչ-որ մեկին ջարդել «հանգած հրաբուխ» դարձած քաղաքագետի ֆեյսբուքյան էջը: