Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն
Մարտի 8-ին, ժամը 04:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1963 թ. ծնված Վ. Գ.-ը, ում մոտեցրել են անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: