16-ամյա տղան ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը՝ 2‚5 մ հասակ. նա պատմել է դժվարությունների մասին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Բերրի-Սենտ-Էդմունդս քաղաքից 16-ամյա Բրենդոն Մարշալը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ երեխա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է աղբյուրը‚ տղան 9 տարեկանից սկսել է արագ աճել: 13 տարեկանում նրա հասակն արդեն 183 սմ. էր‚ իսկ 2017 թ. տղան ուներ 211 սմ. հասակ: Նա իր 16-ամյակին ուներ 224սմ. հասակ: Բժիշկների կարժիքով նա դեռ կշարունակի աճել:
Ֆիզիոլոգիական առանձնահատկություններնօգնեցին տղային որոշել իր մասնագիտությունը: Այսպիսով, նա զբաղվում է բասկետբոլով: Շուտով նա կանցկացնի իր առաջին պրոֆեսիոնալ խաղը Ուելսի ազգային հավաքականում:
Տղայի խոսքերով‚ բարձր հասակը շատ խնդիրներ է առաջացնում իր համար: Օրինակ՝ նա չի կարողանում գտնել իրեն համապատասխան հագուստ ու կոշիկ: Բացի դրանից, ըստ նրա, արտասովոր աճը գրավում է շատերի ուշադրությունը: