Շնաձուկն այնքան է բացել բերանը‚ որ կարող էր պարզապես կուլ տալ զբոսաշրջիկների նավը (լուսանկարներ)
Արևմտյան Ավստրալիայի ափերից մեկում հսկայական շնաձուկ է հայտնվել զբոսաշրջիկների նավակի շուրջ: Լուսանկարիչ Թոմ Քենոնի նկարած կադրերում երևում է, որ շնաձուկն իր հսկայական երախով կարող էր պարզապես կուլ տալ նավը՝ իր ուղևորներով հանդերձ: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Քենոնը պատմել է, որ յուրօրինակ լուսանկարներն արվել են ափից մոտ 6կմ հեռավորության վրա: Նա խոստովանել է, որ բոլորովին չի վախեցել. չ՞է որ մարդիկ ամբողջ աշխարհից գալիս հասնում են այստեղ՝ այդ հազվագյուտ ձկներին տեսնելու և լուսանկարելու համար:
Լուսանկարչի խոսքերով՝ շնաձուկը բավականին հետաքրքրասերն էր. նա նավի շուրջ պտտվել է ավելի քան 50 րոպե, ինչը շատ հազվադեպ երևույթ է:
Շնաձկները գոյություն ունեցող ձկներից ամենախոշորն են: Նրանց երկարությունը կարող է հասնել 12 մետրի, իսկ քաշը՝ 20 տոննայի: Վերջիններս համարվում են անհետացող տեսակ: