Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակը, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը։
Միևնույն ժամանակ, անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին։