ՀՀԿ-ն մինչև ապրիլ չի քննարկի վարչապետի թեկնածուի հարցը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուի պաշտոնում կառաջադրի այն անձին, ով լավագույնս կկարողանա իրականացնել իր սահմանդրական լիազորությունները:
«ՀՀԿ-ն մինչև ապրիլ չի քննարկի ՀՀԿ-ի թեկնածուի հարցը վարչապետի պաշտոնում: Մենք դա կքննարկենք ապրիլին, երբ գա ժամանակը: Կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ քաղաքացու, ազգային ու պետական շահը, կառաջադրի վարչապետի պաշտոնում այն թեկնածուին, որն ըստ մեզ և հասարակության լայն խավերի, կկարողանա իրականացնել իր սահմանդրական լիազորությունները»,-ասել է նա: