Աշխատանքից ազատված փոխնախարարը նոր պաշտոն ստացավ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Գարեգին Մելքոնյանը նոր պաշտոն է ստացել: Սերժ Սարգսյանի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Գարեգին Մելքոնյանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»: