Ալեքսանդր Արզումանյանին դեսպան նշանակեցին նաև Նորվեգիայում
Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանին նշանակեցին նաև Նորվեգիայում:
Նախագահի հրամանագրում ասված է, որ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացրել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն):