Գոհար Ավետիսյանը վիրավորվել է Instagram-ի իր բաժանորդներից
Գոհար Ավետիսյանը վիրավորվել է Instagram-ի իր բաժանորդներից։ ՌԴ-ում հայտնի հայ դիմահարդարը գրառում է արել, որով իր դժգոհությունն է հայտնել իր հետևորդներին։ Գոհարի տեղադրած վերջին աշխատանքը քննադատությունների է արժանացել նրանց կողմից, ինչի արդյունքում ոճաբանը գրել է:
«Աստված չանի՝ դու մի լավ բան հրապարակես, չկամներն ու տեղական քննադատները քո վրայով անմիջապես կանցնեն... Երբեմն ես այնքան եմ ցանկանում հեռանալ օվկիանոսից այն կողմ, որտեղ ամենն, ինչ ես անում եմ, այդքան պոպուլյար է ու գնահատվում է, իսկ մարդիկ միմյանց չեն վիրավորում և հարգանքով են վերաբերվում ուրիշների գործունեությանը»,- գրել է վրդովված Գոհար Ավետիսյանը։