Ո՞ւմ է տրվում այսուհետ ներման իրավունքը. ԱԺ-ն ընդունեց «Ներման մասին» օրինագիծը
Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ մարտի 7-ին, արտահերթ նիստում, 63 կողմ և 31 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
«Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին: