Մեկ առաջին փոխվարչապետ, 2 փոխվարչապետ, 17 նախարար. ԱԺ-ն 1-ին ընթեցմամբ ընդունեց օրինագիծը
Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ մարտի 7-ին, արտահերթ նիստում 63 կողմ և 31 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ այս օրինագծի, կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից (ներկայումս այդ թիվը 18 է):
Օրինագծով կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիությունից կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:
Ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի և փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձևավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը:
Նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում: Քանի որ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, հետևաբար կառավարության գործունեության թափանցիկության վերաբերյալ ևս դրությներ են ամրագրված»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը: