ՀՀ նախագահն իրավունք չի ունենա ինքնուրույն պարգև ու կոչում շնորհել. օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Ազգային ժողովն, այսօր՝ մարտի 7-ին, արտահերթ նիստում առաջին ընթեցմամբ 61 կողմ, 8 դեմ և 25 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:
Նշենք, որ հիշյալ օրենքով նախատեսվում է, որ պետական պարգևներ և պատվավոր կոչումներ շնորհում է ՀՀ նախագահը, բայց նա ինքնուրույն դա չի կարող անել, պետք է լինի միջնորդություն: սկ նման միջնորդություն կարող են ներկայացնել 4 մարդ՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Փաստաթղթով սահմանվում են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը, հստակեցվում է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, ամրագրվում են ՀՀ պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները: