«Mama Boss»-ը հեռանում է. Քրիստինա Սարգսյանը հեռացել է «Black Star»-ից և մնացել առանց բեմական անվան
«Black Star» թիմը կորուստ ունի: Քրիստինա Սարգսյանը, ով առավել հայտնի է որպես Kristina Si, այլևս լեյբլի անդամը չէ: Պայմանագրի ժամկետն ավարտվել է, և այն կողմերը չեն երկարաձգել: Այս մասին հայտնել է ընկերությունը՝ հաղորդագրություն տարածելով սոցցանցերում:
Բոլոր երգերի, տեսահոլովակների և նույնիսկ բեմական անվան հեղինակային իրավունքները մնացել են ընկերության մոտ, այնպես որ հայուհին չի կարողանա անգամ դրանք օգտագործել:
«Instagram»-ի իր էջում երգչուհին հաշվի անունը փոխել է՝ դարձնելով Քրիստինա Սարգսյան: Ենթադրում ենք, որ երգչուհին հենց իր անուն ազգանունով էլ կշարունակի իր կարիերան: Երգել շարունակելու մտադրության մասին հայտնել է ինքը՝ երգչուհին: Նա նաև նշել է, որ ինքը բարիդրացիական հարաբերություններով է բաժանվել ընկերությունից;