«Forbes»-ի ցանկում 3 հայ միլիարդատեր է ընդգրկվել
Ծագումով հայ երեք հայտնի գործարարներ ընդգրկվել են «Forbes»-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և ղեկավար Սամվել Կարապետյանը «Միլիարդատերեր-2018» վարկանիշում 606-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:
Հայկական ծագումով ռուս գործարար, «Մագնիտ» ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) աշխարհի միլիարդատերերի ցանկում 550-րդն է` 4 միլիարդ դոլար կարողությամբ:
Արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը 2,7 միլիարդ դոլար կարողությամբ 887-րդ տեղում է: