Տեղեկություն կա, որ դեղատոմսերը դեղատների առջև գրում ու վճարի դիմաց տալիս են. վարչապետը՝ փոխնախարարին
Ինչպես արդեն հայտնել ենք, Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մասնակի կասեցման նախագիծը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով նրան, ասաց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Տեղեկատվություն կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների առջև գրում, տալիս են և դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»: