Instagram-ում «դիմանակարային» ռեժիմ կհայտնվի
Ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի սելֆի անել և կարգավորել այն տեղում՝ ֆիլտրերի օգնությամբ: Եվ այսպես, Instagram-ում հնարավոր է հայտնվի հատուկ ռեժիմ սելֆիների համար:
TechCrunch-ի օգտատերերն ուսումնասիրել են վերջին որոնված APK ֆայլը և գտել են մարդու դիմանկար՝ portrait_shutter_icon մակագրությամբ: Նրանց կարծիքով սոցիալական ցանցը փորձարկում է նոր դիմանկարային ռեժիմը և այն շուտով կներկայացնի բոլոր օգտատերերին:
TechCrunch-ի մասնագետները դիմել են Instagram-ի աշխատակիցներին, սակայն նրանց հրաժարվել են պատասխանել:
Փորձագետների կարծիքով նոր ռեժիմում կլինի հատուկ կոճակ՝ սելֆիների խմբագրման համար: Նորարարությունը հնարավորություն կտա գրեթե բոլոր տեսակի սմարթֆոններին բարձրորակ դիմանկարներ ստոեղծել: