Քիմ Քարդաշյանն իր՝ 200 մլն դոլար կարողության տեր դառնալու մասին (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համարվում է շոու բիզնեսի ամենահաջողակ ու հարուստ կանանցից մեկը, որը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի և KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի շնորհիվ կարողացել է 200 մլն դոլարի հարստություն կուտակել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
37-ամյա աստղն իր պաշտոնական կայքում պատմել է՝ ինչ հատկանիշների շնորհիվ է կարողացել նման ունեցվածքի տեր դառնալ:
«Թեկուզ հաջողության համար որևէ բաղադրատոմս չկա, այնուհանդերձ՝ ես հանգել եմ այն համոզմանը, որ հետևյալ սկզբունքների շնորհիվ եմ կարողացել կառուցել իմ բիզնեսներն ու իրագործել երազանքներս: Աշխատանքից ուշանալը, չներկայանալը կամ աշխատանքը չանելը որևէ արդարացում չի կարող ունենալ: Մարդիկ բազմաթիվ կողմնակի գործեր ունեն, ուստի՝ եթե ինչ-որ բան հանձն եք առնում, ապա պետք է ճշտապահ ու հարգալից լինեք»,-գրել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ հաջողության գրավականներից մեկն աշխատանքը սիրելն ու այն հաճույքով անելն է: Եթե ինչ-որ բան ձեզ իսկապես ոգևորում է, ապա մտածեք՝ ինչպես կարող եք դրանից օգուտ ստանալ՝ չմոռանալով, իհարկե, ինքնավստահության մասին»,- շարունակել է աստղային հայուհին: Եթե սխալվում եմ՝ դաս եմ քաղում դրանից ու առաջ եմ շարժվում: Երբեք մի մեղադրեք ուրիշներին: Եվ ամենավերջում՝ խորհուրդ կտամ չմոռանալ ինքներդ ձեր մասին: Ժամանակ հատկացրեք ձեզ, ներշնչանքի նոր աղբյուր գտեք, որպեսզի չհյուծվեք»,-նշել է 3 երեխայի մայրը:
Բացի այդ, նա կարևոր է համարում սեփական սխալն ընդունելու ու խոստովանելու հատկությունը:
Նա նաև կիսվել է հնդկական Vogue-ի համար արված ֆոտոշարքի նոր լուսանկարներով՝ ընդգծելով, որ իրեն շատ է դուր եկել հնդկական և արևելյան ոճերի համադրումը: