Հայաստան է եկել՝ նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու. Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ խնդիրներ ուներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 2-ի երեկոյան Սերժ և Ռիտա Սարգսյանները ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի և այս օրերին Հայաստանում գտնվող բրիտանահայ գործարար և բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանի ու յուր տիկնոջ հետ ճաշել, շնորհավորել են Արմեն Սարգսյանին` ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Վաչե Մանուկյանն ու Արմեն Սարգսյանն անչափ մտերիմ են, ժամանակին Վաչե Մանուկյանն է նպաստել Արմեն Սարգսյանի՝ Լոնդոնում հաստատմանը։ Նա տարիներ շարունակ հոգում է Քեմբրիջ և Հարվարդ մեկնող հայ շնորհալի ուսանողների վարձավճարները։
Վ. Մանուկյանին է, ի շարս այլ ֆոնդերի, պատկանում նաև «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը։ Նա նաև Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր հովանավորն ու պատվավոր անդամն է։
Հիմա էլ Հայաստան է եկել` նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու, նրա հաջողությունը կիսելու:
Ի դեպ, Վ. Մանուկյանը, որ արմատներով Բեյրութից է, Արմեն Սարգսյանի կողքին էր նաև վերջինիս Բեյրութ կատարած այցի ժամանակ: Եթե սրան հավելում ենք, որ հայ բարերարի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջրերը երբեք նույն առվով չեն հոսել, ապա երրորդ և չորրորդ նախագահների կողքին նրա ներկայությունը բավականին խոսուն է դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում