«Շարքային» բնակիչները գերի են ընկել ՀԷՑ-ի ձեռքը
Հերթական անգամ արդեն 24 ժամ է մենք լույս չունենք։ Ավելի ճիշտ 24 ժամվա մեջ 50 րոպեով տվեցին ու տարան։ Գիշերը լույս չկար, արթնացա լույս չկար, գնացի գործի լույս չկար, եկա տուն լույս չկար ... հիմա էլ չկա ...
Ցերեկը զանգում եմ ՀԷՑ ու հարցնում ե՞րբ է լուծվելու խնդիրը։ Ինձ լուրջ տոնով պատասխանում են, որ լույս ունենք, մի քիչ հետո, երևի հասկանալով ասածի անհեթեթությունը ասում են, թե երկու ժամից կլինի։ Երկու ժամից 50 րոպեով տալիս են ու տանում։ Նորից ենք զանգում։ Հարգելի բաժանորդ ... ըմմմմմ... ցավում ենք ... հասկանում ենք ... ու իրենց համար միևնույն է որ տներում կան փոքր երեխաներ, տարեց մարդիկ, վաղն էլ մարդիկ դասի են, գործի են ...
Քիչ առաջ էլ եմ զանգում։ Ինձ ասում են գնամ տեղամասի պետին գտնեմ կամ զանգեմ։ Հասկանու՞մ եք, ես պետք է ժամը 23։00-ին իրենց աշխատողին գտնեմ։ Բնականաբար տեղամասի պետը զանգերի չի պատասխանում։ Մնում է ինձ լարն ու գործիքները տան ու ասեն՝ գնա, սարքի։
Որպեսզի տպավորություն չլինի, թե մեր թաղամասում հոսանք ապահովելը բարդ է, սա էլ ասեմ։ Բառի բուն իմաստով իմ հարևանությամբ ու իմ թաղամասում ապրում են մեր երկրի, այսպես ասած, ղեկավարությունից շատերը, նրանց զավակները, բարեկամները, գեներալներ, դատախազներ, օլիգարխներ ու նրանք բոլորը հենց հիմա ու միշտ հոսանք ունեն։ Նրանց հոսանքով, ջրով, գազով միշտ հնարավոր է ապահովել, իսկ մեզ՝ «շարքայիններիս»՝ ոչ։ Ուղղակի բառեր չեմ գտնում սրանց ասելու:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք: