Որքան են վճարելու արտասահմանում հաշվառված ավտոմեքենաները Վրաստան մուտքի ժամանակ՝ պարտադիր ապահովագրման համար (լուսանկար)
Ինչպես գիտենք, արտասահմանում հաշվառված ավտոմեքենաները Վրաստան մուտքի ժամանակ մարտի 1-ից ենթակա են պարտադիր ապահովագրման։ Օրենքի մեջ նշվում է, որ պարտադիր ապահովագրման ենթակա են այն ավտոմեքենաները, որոնք Վրաստանի տարածքում գտնվելու են առնվազն 15 օր։
Տպավորություն է ստեղծվել, որ օրինակ 12 օր գտնվելու դեպքում ապահովագրությունը պարտադիր չէ։ Բայց դա այդպես չէ, մեկ օր մնալու դեպքում էլ անհրաժեշտ է ապահովագրել։ Պարտադիր ապահովագրման ենթակա են նաև տրանզիտով մեկնող ավտոմեքենաները։
Արտյուշ Գրիգորյան. Ֆեյսբուք: