Հանրային ճնշման դեպքում կարող ենք թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը. Փաշինյան
Միայն հանրային ճնշման դեպքում կարող է Սերժ Սարգսյանը չառաջադրվել վարչապետի պաշտոնում: Այս մասին ասօր՝ մարտի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում քաղակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Իրավիճակ է զարգանում, երբ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ դա կարող է տեղի չունենալ միայն մի պայմանում, երբ լինի հանրային ճնշում: Հանրությունը պետք է իր կարծիքն արտահայտի և կարծում եմ, որ էն քաղաքական ուժը, որը նաև ընտրությունների արդյունքներով որոշակի առաջնորդական դիրք է ունեցել, այդ հնարավորությունը կարող է տալ: Մենք մեր կուսակցությունում կքննարկենք և բոլոր հարցերի պատասխանը կտանք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավոր է առանց բռնության, խաղաղ ցույցերի, հանրային ճնշման միջոցով հասնի նրան, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում չվերարտադրվի: