Ֆրանսիան դատապարտում է Իլհամ Ալիևի՝ Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարությունները
Ֆրանսիան հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման առնչությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, երբ ամեն ինչ հստակեցված կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ Ֆրանսիան դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին:
«Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետևել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Կարևոր է փաստել, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Կարևոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որով դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր կարծիքը հստակ հայտնեց»,-ընդգծելէ դեսպանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի իր հրամանագրով դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը: