Ռոբերտ Փաթինսոնը և Քրիստիան Ստյուարտը կրկին վերադառնում են «Сумерки»
Ականատես լինել վամպիրի և պարզ աղջկա կախարդական սիրո պատմությանը‚ պարզվում է‚ կրկին հնարավոր է: Այս մասին տեղեկություններ են հայտընվել Hollywood Life-ում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս Հոլիվուդի ամենահայտնի դերասանները հանդիպում և քննարկում են առաջիկա ծրագրը‚ որոնց մանրամասները չեն հայտնում: Նշվում է նաև‚ որ առաջատարների շրջանում նախատեսվում է նոր ընտրություն իրականացնել՝ ավելի երիտասարդ կադրերի:
Ծրագրի ձևաչափը դեռևս գաղտնի է պահվում: Այն կարող է լինել վամպիրների մասին նոր ֆիլմաշար կամ «Сумерки»-ի վերակենդանացված տարբերակը՝ նոր սերնդի համար: