Լիցքավորվում է 30 վայրկյանում. գիտնականները ստեղծել են գերարագ մարտկոց
Հարավային Կորեայի KAIST էներգետիկայի բարձրագույն դպրոցի գիտնականները մշակել են մի մարտկոց‚ որը կլիցքավորվի ընդամենը 30 վայրկյանում: Այս մասին տեղեկացնում է phys.org պորտալը:
Գիտնականները‚ նման հատկություններով էլեկտրաէներգիայի աղբյուր ձեռք բերելու համար‚ օպտիկամանրաթելային պոլիմերային շղթաներ են միացրել մետաղա-օքսիդային նանոկատոդների հետ` գրաֆենի մակերեսին:
Մարտկոցը կարելի է լիցքավորել 20-30 վայրկյանում՝ նույնիսկ օգտագործելով ցածր հզորությամբ լիցքավորիչ‚ ինչպիսինն է‚ օրինակ‚ USB լարը:
Հոսանքի հզորությունը‚ որով լիցքավորվում է նոր մարտկոցը‚ 100 անգամ ավելի մեծ է‚ քան սովարականը: