Գիտնականները պատմել են, թե որքան մագնիսական փոթորիկներ կմոլեգնեն Երկրում 2018թ.
Մի քանի տասնյակ մագնիսական փոթորիկներ, այդ թվում մինչև չորսը՝ չափազանց հզոր, սպասվում են Երկիր մոլորակում 2018թ.: Այս մասին հաղորդում է « РИА Новости»-ն։
Երկրի վրա մագնիևի արձակած պլազմայի թանձրուկներին։ Լիցքավորված մասնիկները գեոմագնիսական ցնցումներ են առաջացնում։ Եթե դրանք մեծ ուժգնության են հասնում, կարող են հանգեցնել էլեկտրոնային սարքավորումների խափանման, ռադիոկապի և էլեկտրացանցերի խաթարումների։
«2018թ. ակնկալվում է 20-35 գեոմագնիսական փոթորիկ, որոնցից երկուսը-չորսը մեծ և շատ մեծ։ Բարձրագույն դասակարգման փոթորկի առաջացման հավանականությունը 5 տոկոս է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2018թ. երրորդ մագնիսական փոթորիկը լինելու է մարտի 18-ին։