Եղանակի տեսության ամենակրքոտ մեկնաբանը (լուսանկարներ)
Մեր օրերում եղանակի տեսության հաղորդավար լինելը հեշտ գործ չէ․ եղանակային կանխատեսումներին բոլորն արդեն ծանոթանում են հեռախոսի միջոցով, իսկ հեռուստատեսային հաղորդումները կարծես իրենց տեղը կամաց-կամաց զիջում են։ Հենց այդ պատճառով էլ հաղորդավարների գործը դժվարացել է, քանի որ պետք է այնպես հաղորդեն, որ գրավեն մարդկանց։
Մեքսիկայի հեռուստաընկերություններից մեկում էլ աշխատում է բառացիորեն գրավիչ հաղորդավար, ով, բացի եղանակի տեսությունը ներկայացնելուց, նաև գրավում է տղամարդկանց։ 27-ամյա աղջիկը տարիներ շարունակ նույն վայրում է աշխատում, սակայն վերջերս խոստովանել է, որ մեծ ջանքեր են իրենից պահանջվել, որպեսզի ունենա այդ մարմինը։
Յանետն Ինստագրամում 5.6 միլիոն հետևորդ ունի։ Նրան աջակցողների կողքին քիչ չեն նաև քննադատողները, ովքեր Յանետին մեղադրում են բազմաթիվ վիրահատությունների դիմելու մեջ։ Ի պատասխան նրանց՝ աղջիկն ասել է․ «Այդ ամենն իսկապես շատ ծիծաղելի է։ Մարզվեք, ապրեք առողջ, և արդյունքն ինքներդ էլ կտեսնեք»։