«Բարսելոնան» հաղթեց «Աթլետիկոյին» Մեսսիի գոլի շնորհիվ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ուժերը չափել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
Հանդիպումն ավարտվել է Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի հաղթանակով` 1:0: Խաղի միակ գոլը հեղինակել է «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին, ով տուգանայինից խփել է իր կարիերայի 600-րդ գոլը:
«Աթլետիկոն» հանդիպման ընթացքում ընդամենը 1 հարված է հետևել Տեր Շտեգենի դարպասին, որը թույլ է եղել և գերմանացին որսացել է այն:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակած 69 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնող «Աթլետիկոն» 61 միավոր ունի: