«Արսենալը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)
Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում։
Դաշտի տերերն արագ գոլ խփեցին անկյունային հարվածի խաղարկման արդյունքում, իսկ 26-րդ րոպեին նաև կրկնապատկեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում «Արսենալն» ավելի շատ էր վերահսկում գնդակը, սակայն չէր կարողանում կազմակերպել վտանգավոր գրոհներ։ Խաղակեսի վերջնամասում լոնդոնցիները մեծացրին ճնշումը և 43-րդ րոպեին կրճատեցին հաշիվը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում «Արսենալն» ուներ առավելություն, որը գոլի վերածել չհաջողվեց։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։
Բոլոր մրցաշարերում լոնդոնյան ակումբը կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և 45 միավորով մնաց 6-րդ տեղում։ «Բրայթոնը» 34 միավորով 10-րդն է։